Մայիսի 10-ին' ժամը 17:03-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Թեյշենբաինի փողոցի թիվ 6 տան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են գերատեսչությունից: Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին (ինքնությունը չի հաջողվել պարզել):

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած կնոջ ինքնությունը, ով, ըստ դատաբժշկի՝ 75-80 տարեկան կլինի: