Կառավարության հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ Իջևանի միջպետական ճանապարհի փակման խնդիրը ոչ մի կապ չունի  ճանապարհների վիճակի հետ: «Ճանապարհի որակը երկրորդական խնդիր է եղել: Այն ավելի շատ վերաբերում էր միջպետական ճանապարհի կողքի շինությունների դիմացը գտնվող բետոնե արգելափակոցները հանելու խնդրին: Ճանապարհի վերանորոգան աշխատանքները շարունակվում են իրականացվում են 15-20 օրվա ընթացքում փոսալցման աշխատանքները կավարտվեն»:

 

Նախարարը նաև նշեց, որ Հաղարծինի հատվածում երեկվանից սկսվել է կապիտալ շինարարություն և 10 օրվա ընթացքում այդ աշխատանքն էլ կավարտվի:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչով է պայմանավորված Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների կասեցումը, նախարարը պատասխանեոց. «Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքները կասեցվել են ներքին խնդիրների պատճառով, սակայն շուտով քննարկումներ կսկսվեն այդ մասով, իսկ այս պահին աշխատանքները վերսկսվել են և մինչև մայիսի վերջ կավարտեն»:


Նախարարից խնդրեցինք բացել փակագծերը. ի՞նչ ներքին խնդիրների մասին է խոսքը: Վերջինս նշեց, որ ներքին խնդիրները կապված են կապալառուների հետ և Աշտարակի հատվածում էլ կապալառուն չարաշահումների համար ենթարկվել է տուգանքի. «Այդ ներքին խնդիրները, սակայն, պետության հետ կապ չունեն, աշխատանքները վերսկսվել են և կավարտվեն սահմանված ժամկետում»: