Մայիսյան հաղթանակների, Պաշտպանության բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ Երկրապահ կամավորականների միության անդամներն այս օրերին գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ գտնվում են Արցախում:

 

Շուշիում, Ցեղասպանության 100-ամյակին նվիրված Ջուղայի խաչքարերի մոտ, որոնցից, ի դեպ՝ Երկրապահը տեղադրել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախում, ապա՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ՝ Մանվել Գրիգորյանը և երկրապահները ծաղիկներ խոնարհեցին: Մանվել Գրիգորյանն իր խոսքում ասաց՝ միասնություն է հարկավոր ստեղծածը պահելու ու պահպանելու համար: «Ես հպարտանում եմ մեր անցյալով, ներկայով ու ապագայով, այն երիտասարդնեով, ովքեր կարողանում են ճիշտ գնահատել մեր անցյալը, ներկան ու ապագան: Մենք այսօր եկել ենք ու խոնարհվում ենք մեր հերոսների շիրիմներին, սպարապետի գլխավորությամբ: Խնդիրը միայն ունենալը չի, այլ ունեցածը պահել-պահպանելը և հաջորդ սերունդներին փոխանցելը»,- ասաց Գրիգորյանը:

 

 

 

 

Ստեփանակերտի պանթեոն հուշահամալիրի մոտ Երկրապահի կողմից տեղադրված հուշաքարի մոտ ևս Երկրապահի անդամները ծաղիկներ տեղադրեցին ու հարգանքի տուրք մատուցեցին: Ավելի ուշ՝ նախատեսված է Երկրապահի ու Արցախի նախագահ Բակո Սակահյանի հանդիպումը, որի ժամանակ պարգևատրման արարողություն տեղի կունենա:

Լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com

Քրիստինա Աղալարյան

Արցախ