ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 11-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 17-րդ կմ-ին Ծովազարդ գյուղի մոտակայքում իրար են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 34 TT 373 և «ՊԱԶ» մակնիշի 41 AV 111 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (35-ամյա տղամարդ) զոհվել է, իսկ վարորդը՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Գավառի ԲԿ:

Փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին և վարորդին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը: