ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ անկախ Արդարադատության նախարարության ռեկոմենդացիաներից ինքը մտադիր էր աշխատանքից հեռացնել ՀԴԲ ղեկավար Ջեյմս Քոմիին։

Թրամփը NBC-TV-ին տված հարցազրույցում Ջեյմս Քոմիին կոչել է պոպուլիստ։

Նա նշել է, որ ՀԴԲ-ում կարգուկանոն չկար և ինքը մտադիր էր հեռացնել նրան․ «Դա իմ որոշումն է եղել։ Ես պատրաստվում էի նրան հեռացնել՝ անկախ ռեկոմենդացիաներից»։