Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է հավելված' Երևանի ավագանու ընտրություններում տեխնիկական սարքավորումների միջոցով ընտրողների գրանցման ընթացակարգերը լրացնելու և ամբողջացնելու համար՝ հիմնվելով Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների միջև առկա օրենսդրական տարբերությունների և տեխնիկական սարքավորումների ծրագրային փոփոխությունների վրա:

 

Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

 

Տեսանյութը ներկայացնում է տեխնիկական սարքավորումների միջոցով ընտրողների գրանցման ընթացակարգը: