Մարտի 1-ին նախատեսված «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը տեղի չի ունեցել, քանի որ նույն օրն առավոտյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիս է հրավիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն' արձագանքելով Լեւոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե իրենց համար դեռեւս պարզ չէ, թե ինչ պատճառներով այդ հանրահավաքը տեղի չունեցավ:

Դիտարկմանը, թե մինչեւ այդ հնարավոր չէ՞ր ասել, որ ասուլիս է լինելու, որ այդ հարցը չշահարկվեր, նա նշեց. «Չեմ կարող ասել: Մյուս ասուլիսին այդ հարցը կարող եք տալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Իսկ իրենց կողմից հանրահավաքից հրաժարվելը միասնականությունը պաշտպանելու համար դա Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ողջունելի է»:

Ավելի վաղ Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ Մարտի 1-ին ավանդական հանրահավաք էին նախատեսել:« 30 օր առաջ էլ դիմել էինք , բայց քանի որ ընդամենը մարտի 1-ից 3 օր առաջ պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» դիմել են հանրահավաքի համար հենց նույն Մյասնիկյանի արձանի մոտ, ստացվում էր մի խաչաձեւում, բայց նաեւ երկու միջոցառում նույն գործի համար, որը բաժանելու էր ժողովրդին հատվածների: Իսկ իրենց համար կարեւոր էր ժողովրդի միասնությունը: Այդ իսկ պատճառով էլ անմիջապես չեղյալ համարեցին հանրահավաքն ու երթը եւ կոչ արեցինք ժողովրդին միանալ Մյասնիկյանի արձանի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին»,- պարզաբանել էր Լեւոն Զուրաբյանը եւ ավելացրել, որ իրենց համար դեռեւս ոչ պարզ պատճառներով այդ հանրահավաքը տեղի չունեցավ: