ԱԻ նախարարության 150 աշխատակից ըստ անհրաժեշտության՝ ընտրատեղամասերում կապահովեն տեխնիկական սարքերի սպասարկումը:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ձևավորել է ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր, որոնք ուսուցանվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և ստացել համապատասխան որակավորում: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ԱԻՆ տեխնիկական մասնագետներն արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքերի անխափան աշխատանքը' որևէ ընտրատեղամասում ներգրավման անհրաժեշտության դեպքում:

 

150 աշխատակցից կազմված տեխնիկական մասնագետների ռեզերվային խմբերը բաշխված են Երևանի բոլոր վարչական շրջաններում, քաղաքացիներին կմատուցեն բարձրակարգ ծառայություն' նպաստելով նրանց ընտրական իրավունքի իրացմանը: