Երևանի բնակիչները այսօր ընտրում են Երևանի ավագանու կազմն ու ապագա քաղաքապետին:

 

Երևանի քաղաքապետ դառնալու հայտ են ներկայացրել Երևանի գոծող քաղաքապետ, իշխող ՀՀԿ ներկայացուցիչ Տարոն Մարգարյանը,  ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

Առավոտյան 8:00-ից կբացվեն Երևանի 10 ընտրատարածքներում գործող ընտրական տեղամասերը: Ընտրությունները կավարտվեն 20:00 -ին:

 

Երևան քաղաքում ընտրելու իրավունք ունի 841973 ՀՀ քաղաքացի: