Երևանի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ինչպես խորհրդարանական ընտրությունների դեպքում էր, այսօր էլ ևս ընտրատեղամասում առաջին ընտրողը ոստիկանապետն էր:

Լրագրողների հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ քվեարկել է հանուն կայունության։

Լրագրողների հարցին՝ Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու այդ կայունությունը, ոստիկանապետը պատասխանեց. «Չմանրանամ»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն հայտարարություններին, թե ՀՀԿ-ի շտաբերի մոտ հարկավոր է ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ոստիկանապետը նշեց. «Բոլոր շտաբերին էլ մենք ուշադիր ենք՝ սկսած «Հանրապետականից», վերջացրած՝ Ծիրանի՞, հա՞, «Երկիր Ծիրանի»-ից: