Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տվյալներ մինչև ժամը 11։00-ն Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ՝ ըստ վարչական շրջանների։

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հայտնեց, որ ժամը 11։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 94 հազար 256 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 11.19 տոկոսը։

Մինչև ժամը 11:00-ն Աջափնյակ վարչական շրջանում քվեարկությանը մասնակցել է 10 հազար 578 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցողների 12 տոկոսը:

Ավան վարչական շրջանում քվեարկությանը մասնակցել է 6 հազար 932 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 17.40 տոկոսը:

Արաբկիր վարչական շրջանում՝ 8 հազար 283 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 8.67 տոկոսը:

Դավթաշեն վարչական շրջանում՝ 11 հազար 919 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 12.03 տոկոսը:

Էրեբունի վարչական շրջանում՝ 11 հազար 319 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 12.15 տոկոսը:

Կենտրոն վարչական շրջանում 7 հազար 979 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 8.32 տոկոսը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 10 հազար 686 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 9.91 տոկոսը:

Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 1329 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 12.42 տոկոսը:

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1196 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 14.92 տոկոսը:

Շենգավիթ վարչական շրջանում՝ 17 հազար 144 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 14.92 տոկոսը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1 հազար 489 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 7.63 տոկոսը: