Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից եւս մեկը՝ տղա երեխան մահացել է: Այս մասին տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: «Նա ծայրահեղ ծանր վիճակում էր, այդպես էլ դուրս չեկավ այդ վիճակից»,-ասաց նա: Նորածինը գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրում:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ հնգյակի աղջիկներից մեկը, որը գտնվում էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, մահացել է: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում: