Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 210 հազար 903 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացիների 25.04 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը:

Նա ներկայացրեց նաև ընտրողների մասնակցության ակտիվությունը՝ ըստ վարչական շրջանների: Ժամը 14:00-ի դրությամբ Աջափնյակ վարչական շրջանում քվեարկությանը մասնակցել է 23 հազար 929 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 28.31 տոկոսը:

Ավան վարչական շրջանում՝ 14 հազար 351 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 36.1 տոկոսը:

Արաբկիր վարչական շրջանում՝ 21 հազար 508 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 22.5 տոկոսը:

Դավթաշեն վարչական շրջանում՝ 8 հազար 378 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 25.89 տոկոսը:

Էրեբունի վարչական շրջանում՝ 24 հազար 487 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.29 տոկոսը:

Կենտրոն վարչական շրջանում՝ 20 հազար 711 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 21.61 տոկոսը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 22 հազար 372 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 20.76 տոկոսը:

Նոր Նորք վարչական շրջանում՝ 23 հազար 987 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 23.87 տոկոսը:

Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3 հազար 233 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 30.21 տոկոսը:

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2 հազար 542 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների &nb sp;32.26 տոկոսը:

Շենգավիթ վարչական շրջանում՝ 34 հազար 450 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 29.97 տոկոսը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 10 հազար 955 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 18.63 տոկոսը: