Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները գնահատում է մրցակցային, ժողովրդավարական և նախնական տվյալներով փաստում ՀՀԿ թիմի համոզիչ հաղթանակը: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ-ն դրական է մեր թեկնածուների քարոզչությունը, ունեցել ենք 100-ից ավելի հանդիպում ժողովրդի հետ, դրանց ընթացքում կարողացել ենք ներկայացնել իրականացրած աշխատանքը: Ընտրությունները գնահատում ենք դրական, դրանք վերահաստատեցին, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության ճանապորհով»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ ստացվել է ընտրախախտման մասին 49 հաղորդում և նկատեց, որ այդ թիվն 2012 թվականի ավագանու ընտրությունների համեմատ կտրուկ պակասել է: «Ընտրությունների նախնական արդյունքները գոհացուցիչ են և պարտավորեցնող, բայց նաև կանխատեսելի: Մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ, մեծ վարկանիշ և ակնակալում էինք ընտրողների ձայների 70 տոկոսը: Ներկա դրությամբ ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունն ամփոփված է, ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական, նախնական տվյալներով՝ ՀՀԿ թիմն արձանագրում է համոզիչ հաղթանակ»,- ասաց նա:

ՀՀԿ խոսնակը շնորհակալություն հայտնեց ընտրություններում իրենց մրցակիցներին և հույս հայտնեց, որ Երևանի ապագա ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կաշխատի արդյունավետ՝ հանուն Երևանի:

«Հույս ունեմ, որ հինգ տարի հետո կունենաք ավելի լավ, ավելի ուժեղ Երևան»,- եզրափակեց Շարմազանովը: