Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 2:30-ի դրությամբ մշակել է 465 տեղամասերի տվյալները։

 

Առաջատարը նախկինի պես Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 71,05 տոկոսը (234046 քվե)։  Երկրորդ տեղում ընդդիմադիր «Ելք» դաշինքն է 21,13 տոկոսով (69592 քվե)։ Ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցությունը ստանում է 7,83 տոկոս (25784 քվե)։

 

ԿԸՀ-ին մնացել է ամփոփելու մի քանի տեղամաս: Կարող ենք արձանագրել, որ նախնական պաշտոնական տվյալներով Երևանի քաղաքապետ է ընտրվել Տարոն Մարգարյանը:

 

Մանրամասները կհաղորդենք առավոտյան: