ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 15-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել' 14:41-ին:

 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել է Լ. Ս.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 3358L պետհամարանիշով ավտոմեքենան: