Նախօրեին տեղեկացրել էինք, որ Չեխիայում «օրենքով գողերի» հավաքի ժամանակ ձերբակալվել է նաև ծագումով հայ ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն)։

 

NewsBook-ի տեղեկություններով՝ հայազգի գործարարը չի տեղափոխվել ժամանակավոր պահման մեկուսարան։ Նա ազատ է արձակվել անմիջապես՝ ոստիկանական գործողություններից հետո։

 

Հիշեցնենք, որ Ռոբսոնը հանդիսանում է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հիմնադրած Ներդրողների ակումբի մասնակից։