Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: