Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցում գտնվող տներից մեկում վարագույրի կախիչից սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 52-ամյա տղամարդ: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին՝ ահազանգը ստացվել է Շտապօգնության ենթակայանից, դեպքի վայր մեկնած ոստիկանները 52-ամյա Ա.Ա.-ին հայտնաբերել են վարագույրի կախիչից կախված:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: