100 տնտեսվարող արդեն ստացել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 17-ին հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի. 100-րդը «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ն է: Դիմում ներկայացրած բիզնեսի 14 ներկայացուցիչներից 1-ը չի համապատասխանել սահմանված չափանիշներին, իսկ մնացած 5-ի դիմումն ուսում նասիրության ընթացքում է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 144 տնտեսվարող, որից 100-ի դիմումը բավարարվել է, 39-ինը՝ մերժվել, իսկ 5 դիմում ուսումնասիրության փուլում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

 

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

«ԷՎԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ՍՊԸ
«ՓՄՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ
«ԳԼԱՁՈՐ ՈՒՎԿ» ՓԲԸ
«ԻՆԿՐԻՊՏ» ՍՊԸ
«ԱԼՏԱ ՎԻՊ » ՍՊԸ
«ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ
«ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ
«ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ