ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ ՊՆ տեղակալ նշանակելու մասին.

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը' որոշում եմ.

 

Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:
2017-05-18