Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողները ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանին հիշեցրին Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ Նախագահը նշել էր, թե Հայաստանն ունի արտաքին ու ներքին թշնամիներ, և հետաքրքրվեցին՝ ովքե՞ր են ներքին թշնամիները։

 

Պատգամավորը ժպիտով պատասխանեց. «Դուք եք, ո՞վ ա»։

 

Սարոյանն ընդգծեց՝ ընդդիմության դաշտում ևս ընկերներ ունի, որոնց հետ հարաբերությունները նորմալ են. «Նիկոլն էլ ա մեր ընկերը»։


Դիտարմանը՝ վերջինս գիտի՞ այդ մասին, պատգամավորը պատասխանեց. «Հա, ես իրան համարում եմ մեր ընկերը։ Ա՛յ մարդ, քաղաքականությունից դուրս չենք կարա՞ ընկերություն անենք: էդի չի խանգարում, որ մենք ընկերներ լինենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն մարդ իր մտածելակերպն ունի: