Այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում պատգամավորներն ընտրում էին ԱԺ նախագահ: Առաջադրվել էին երկու թեկնածու՝ Արա Բաբլոյանը ու Էդմոն Մարուքյանը:

 

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը քվեարկության ընթացքում շրջվեց դեպի ՀՀԿ-ականներն ու հայտարարեց. «Բաբլոյանին շատ հարգում եմ, բայց ընտրում եմ Էդմոնին»:

Պատգամավորը պատրաստ էր ցուցադրել իր քվեաթերթիկը:

 

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ՝ ոչ Բաբլոյանը, Արարատ Զուրաբյանն ընդգծեց՝ թեև շատ է հարգում Արա Բաբլոյանին, բայց իր համար համոզիչ էին ԵԼՔ-ի ելույթները:

Անդրադառնալով հարցին՝ Էդմոն Մարուքյանն ընդդիմադիր է, դրա՞ համար նրան ընտրեց՝ Զուրաբյանը պատասխանեց. «Իհա՛րկե»:

Դիտարկմանը՝ եթե ՀՀԿ-ական լիներ, Բաբլոյանի՞ն կընտրեր՝ Զուրաբյանը նշեց. «Ես ՀՀԿ-ական չէի լինի»: