Մայիսի 18-ի գործադիրի նիստում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կառավարությանը ներկայացրեց «Ամբերդ ամրոց», «Բերդ» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու, «Բերդ» պատմամշակութային արգելոցների մասնաճյուղեր ստեղծելու, նվիրաբերություն ընդունելու մասին նախագիծ:

 

Նախարարի խոսքով` այս նախագծի ընդունմամբ ոչ միայն կպահպանվեն 10-14 դարերի հուշարձանախմբերի պատշաճ պահպանությանը, այլ նաև այս որոշումը կնպաստի համայնքներում զբոսաշրջության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: