«Իգլայի» աղմկոտ գործով կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքը երեկ ևս երկու ամսով երկարաձգվել է:

 

Նախաքննական մարմինը երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել է Բաբայանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգել, ինչը դատարանը բավարարել է. քննիչի միջնորդությունը քննվել է ժամը 18:30-ին:

 

Armtimes.com-ի տեղեկությունը հաստատել է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Հարցին, թե Սամվել Բաբայանը մասնակցո՞ւմ էր միջնորդության քննարկմանը, Քալաշյանը բացասական պատասխան տվեց: Ճշտող հարցին՝ բոյկոտե՞լ է, պաշտպանը պատասխանեց. «Դա չի կարելի համարել բոյկոտ, չի ներկայացել, քանի որ կանխատեսում էր, որ սենց էլ պետք է լինի, դրա համար էլ չի ցանկացել գալ դատարան»,- ասաց Քալաշյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում