ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

 

Նշենք՝ Արա Սաղաթելյանը եղել է լրագրող, մանկավարժ, ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։