Ես չեմ կարծում, որ բարձր պաշտոններ ունենալն ամենամեծ կերպարանքն է: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

 

«Միշտ մտածեք՝ Գալուստ Սահակյանը երբեք շարքային պատգամավոր չի լինում: Ես իմ գործունեությունն ունեմ, ես իմ հանձնարարականներն ունեմ: Բացի այդ, չեմ կարծում, որ բարձր պաշտոններ ունենալը ամենամեծ կերպարանքն է», -ասաց Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ մարդ պիտի կարողանա իր գործը մինչև վերջ անել:

 

Նրա խոսքով, ինքն այն եզակի մարդկանցից է, ով 18 տարի խորհրդարանում է. «18 տարիների ընթացքում որևէ նախագիծ չի եղել, որ իմ տեսակետը չասեմ, կամ բոլորի տեսակետը միացնեմ ու չասեմ: Այսօր էլ է նույնպես, ցանկացած օրենք, որը մանավանդ մեծ նպատակներ ունի կայացնելու՝ այդ օրենքներում ես իմ տեսակետը պիտի ներկայացնեմ»:

 

Հարցին՝ չի՞  հոգնել քաղաքականությունից, ԱԺ նախկին նախագահը պատասխանեց. «Քաղաքականությունից որևէ մեկը չի հոգնում: Քաղաքականությունն այն մասնագիըտությունը չէ, որ ինչ-որ ժամանակ ձեռք ես բերում ԲՈՒՀ-երում սովորելով, այլ՝ կենսափորձով: Կենսափորձը տանում է նրան, որ ժողովուրդը ավելի լավ ապրի, անընդհատ պայքարում ես այդ ուղղությամբ»,- նշեց նա: