Եթե խորհրդարանում մարդու իրավունքների հարցերի առանձին հանձնաժողով կա, դա դեռ չի նշանակում, որ այդ իրավունքներն ավելի լավ են պաշտպանվում: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀԿ-ի պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ԵԼՔ-ի պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, ում կարծիքով՝ քաղաքացիների շահերից ելնելով՝ այդ հանձնաժողովը չպետք է կրճատել:

 

Հրայր Թովմասյանն, օրինակ բերելով, թվարկեց՝  Շվեյցարիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում և Իտալիայում նման խորհրդարանական հանձնաժողովներ գոյություն չունեն:

 

Մյուս կողմից՝ Մարդու իրավունքների հանձնաժողովներ կան Ադրբեջանում և Բելառուսում. «Կարելի է եզրակացնել, որ նման հանձնաժողովի առկայությունը կամ բացակայությունը ոչինչ չի նշանակում, և խնդիրը ոչ թե ձևի, այլ բովանդակության մեջ է»,- հավելեց նա: