Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում անցած գիշեր գայլը կամ գայլերի ոհմակը հարձակվել է Նորիկ Գեւորգյանի տան բակի ամառային փարախում գտնվող ոչխարի հոտի վրա եւ հոշոտել 15 գլուխ՝ 5 մայր ոչխար եւ 10 գառ: Ինչպես տեղեկացրին Լանջաղբյուրի գյուղապետարանից, լուսադեմին 12 գլուխ անասուն լրիվ հոշոտված են գտնվել ու անշնչացած, իսկ 3-ը գտնվում են վիրավոր վիճակում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության եւ Լանջաղբյուրի գյուղապետարանի մասնագետների կողմից կազմված արձանագրության համաձայն՝ Նորիկ Գեւորգյանի տնտեսության պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս: