Մայիսի 20-ին, ժամը 22:34-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաթեր գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմի տանիք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:50-ին, մարվել՝ 01:30-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և տանիքում պահեստավորված անասնակեր (250 հակ):