Էվերստում երեք ալպինիստներ են զոհվել, եւս մեկն անհայտ կորել է: Ինչպես հաղոդել է The Washington Post-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, մարզիկների մահը հաստատվել է սոսկ այն բանից հետո, երբ տեղի եղանակը փրկարար խմբերին թույլ է տվել ժամանել արտակարգ պատահարի վայր:

 


Նշվում է, որ զոհվածներն ԱՄՆ-ի, Սլովակիայի եւ Ավստրալիայի քաղաքացիներ էին: Ամերիկացին՝ դոկտոր Ռոլանդ Իարվուդն Ալաբամայից, մոլորակի ամենաբարձր լեռն արդեն նվաճել էր 2015 թվականին, այն ժամանակ նրան հաջողվել էր ողջ մնալ ձնահյուսից հետո:

 


Նաեւ հայտնի է դարձել, որ Էվերեստի հատվածներից մեկը՝ «Հիլարիի աստիճան» անվամբ, փլվել է 2015 թվականի երկրաշարժի հետեւանքով:
Էվերեստի նվաճման ամբողջ պատմության ընթացքում նրա լանջերին ավելի քան 250 մարդ է զոհվել: