Մայիսի 14-ին, ժամը 06։30-ին մի քաղաքացուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել իր տանը տեղի ունեցած ավազակային հարձակման վերաբերյալ։

«Ինձ մեկը զանգահարեց հանդիպելու նպատակով, հրավիրեցի իմ տուն։ Եկավ, դուռը բացեցի, հրավիրեցի սուրճ խմելու։ Նստեցի, որպեսզի զրուցենք, այդ պահին հանկարծակի մոտեցավ և մեջքիս հետևից մի ձեռքով սեղմելով գրկեց որովայնս, իսկ մյուս ձեռքով՝ սուր ծայր ունեցող դանակը դրեց պարանոցիս։ Ես փորձեցի ազատվել այդ ամենից, բայց ինձ մոտ ոչինչ չստացվեց։ Սկսեց սպառնալ՝ «կսպանեմ, կմորթեմ, պարանոցիդ շղթան արագ հանի և տուր ինձ»,- պատմում է ոստիկանություն դիմած քաղաքացուհին։

Ըստ տուժածի՝ երիտասարդը հափշտակել է իր շղթան, նոթբուքը, նոթբուքի տակ դրված 300 հազար դրամը և Nokia ապրանքանիշի հեռախոսը։