«Արաբկիր» բժշկական կենտրոնում մանկահասակ տղա երեխա է մահացել։ 

 

1,5 տարեկան երեխան «Ավստրիական» Բ/Կ-ից մայիսի 11-ին է տեղափոխվել, «Սրտի արատ» ախտորոշմամբ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանությունից ասացին, որ մահվան դեպքով ահազանգը ստացել են երեկ՝ մայիսի 22-ին, ժամը 19.40-ին. «Երեխայի մայրը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ 2015 թվականին ծնված իր երեխան «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է։

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»։

 

Ծնողները պնդում են, որ փոքրիկը մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: