Ոստիկանությունը տեղեկատվություն ունի այն մասին, թե ով է կատարել ահաբեկչությունը Մանչեսթերում: Այդ մասին մայիսի 23-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները նշում են, որ իրենք գիտեն Մանչեսթրում հարձակում կատարած անձնավորությանը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով «Կոբրա» արտակարգ կոմիտեի նիստից հետո:

«Սակայն հետաքննության այս փուլում մենք չենք կարող հաստատել նրա անունը»,-հավելել է Մեյը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: