Թուրքիայի նախկին կին վարչապետ, «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Թանսու Չիլլերը բռնի ուժով բերման կենթարկվի դատական գործով ցուցմունք տալու համար: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Թուրքիայի նախկին վարչապետը կքննվի 1997 թվականի փետրվարի 28-ին երկրում տեղի ունեցած թավշյա հեղաշրջման գործով: Մինչև հիմա Չիլլերը հրաժարվել էր ներկայանալ դատարան և ցուցմունք տալ քննվող գործով:

Դատական գործով հերթական լսումները տեղի կունենան հուլիսի 18-ին: