Չինաստանի Լյաոնինի նահանգի Շենյան քաղաքի բնակիչը վզափոկով կոկորդիլոսի հետ շրջել է մարդաշատ փողոցներով, իսկ այնուհետեւ դրանից խորոված է պատրաստել:

Այս մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը:

Երախը մեկուսաժապավենով փաթաթված կոկորդիլոսը տիրոջ հետեւից քայլել է հետին թաթերի վրա՝ հատուկ լծասարքով: Արտասովոր տեսարանը գրավել է բազմաթիվ մարդկանց: Ոմանք փորձել են լուսանկարվել սողունի հետ:

Չինացին կոորդիլոսին տարել է իր խորովածանոց, ինչից հետո մորթել է գիշատչին եւ դրա միսը խորովել վաճառելու համար:

Սողունի երկարությունը կազմել է շուրջ մեկուկես մետր: Դրան պահում էին ֆերմայում, որտեղ կոկորդիլոսներ են բուծում մսի համար: