Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Անգլիայի առաջնության 2016/17 մրցաշրջանի  լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը:

Կոնտեի գլխավորությմաբ լոնդոնյան թիմը նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը:

Նշենք, որ «Չելսի»-ն խփած գոլերի քանակով ռեկորդ սահմանեց` թարմացնելով իր նախկին ցուցանիշը:

Անտոնիո Կոնտեի թիմը տոնեց իր 30-րդ հաղթանակը՝ ավարտված առաջնությունում: Սա Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ է:
Նախկինում լոնդոնցիները առաջնության մեկ մրցաշրջանում հաղթել էին 29 խաղում: Նման արդյունք էր գրանցվել 2004/05 և 2005/06 մրցաշրջաններում:

 

Congratulations to @ChelseaFC boss Antonio Conte - @Barclays Premier League Manager of the Season for 2016/17!