Թուրինի «Յուվենտուս»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հավակնում են ձեռք բերել Մյունխենի «Բավարիա» -ի կիսապաշտպան Դուգլաս Կոստային: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն` հղում անելով Tuttosport-ին:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն 26-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշում կայանցնելու համար սպասում է Եվրոպայի լիգայի «Յունայթեդ»-ի և «Այաքս»-ի միջև եզրափակիչ դիմակայությանը: 

Հաղթելու դեպում մանկունիացիները դուրս կգան Չեմպիոնների լիգա:

Կոստայի պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվում է 2020թ-ին:

2016/17 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Բունդեսլիգայի 23 խաղի, խփել է 4 գոլ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում: