Ստոկհոլմi «Friends Arena» մարզադաշտում տեղի ունեցավ  եվրոպական հեղինակավոր մրցաշարերից մեկի` Եվրոպայի լիգայի եզրափակիչը:

գավաթը վիճարկեցին հոլանդական «Այաքս»-ն ու  անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Հանդիպման մեկնարկից առաջ ֆուտբոլիստներն ու երկրպագուները մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին Մանչեսթերում  տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:

Մոուրինյուի թիմը առավելության հասավ 2:0 հաշվով: Պատմության մեջ առաջին անգամ մանչեսթերյան թիմը դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Մաուրան Ֆելաինին խաղի 18-րդ րոպեին Պոլ Պոգբային օգնեց բացել խաղի հաշիվը:

Մանչեսթերյան թիմի երկրպագուներին երկրորդ անգամ ուրախանալու առիթ տվեց Հենրիխ Մխիթրայանը. Հայաստանի հավաքականի ավագը 48-րդ րոպեին գրավեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասը:

Արդյունքում Մխիթարյանը դարձավ պատմության առաջին հայ ֆուտբոլիստը ով Եվրոպայի լիգայի եզրափակչում գոլ հեղինակեց, ինչպես նաև նվաճեց գավաթը:

Հանդիպմանը գրանցվեց 6 դեղին քարտ, որոնցից մեկը բաժին ընկավ Մխիթարյանին:

 Հայ կիսապաշտպանը փոխարինվեց խաղի 74-րդ րոպեին:

Շնորհավորում ենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին: