Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ: 

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում դիմելով նորանշանակ մարզպետին՝ նշեց, որ մարզպետների նոր ինստիտուտ է մշակվում, որն իրենից ենթադրում է աշխատանքի նոր որակ մարզպետների համար: Կարեն Բոթոյանին հաջողություն մաղթելով մարզպետի աշխատանքում՝ վարչապետը նշեց, որ հաջորդ հանդիպումը կլինի Ամերիկյան համալսարանում, որտեղ մարզերի ղեկավարներն անցնելու են վերապատրաստման դասընթաց: