ՌԴ №1 մարքեթոլոգ, խորհրդատու, բիզնես-թրեյներ, կորպորատիվ և բաց ծրագրերի հեղինակ, մի շարք ընկերությունների համասեփականատեր Իգոր Մաննը Հայաստանում է: Մաննը Երևանում կանցկացնի սեմինար՝ «ББДДЧ. Պարզ Մարքեթինգ, Մեծ արդյունքներ» թեմայով: Իգոր Մաննին արդեն երկրորդ անգամ Հայաստան է հրավիրում Sarajyan Trainings ընկերությունը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ընկերության համահիմնադիր և տնօրեն Լուսինե Վարդանյանը նշեց, որ այս անգամ սեմինարի ընթացքում Մաննը կներկայացնի վաճառքների ավելացման ավելի քան 70 գործիք. «Բազմաթիվ գործիքներ և տեխնոլոգիաներ, որոնց մասին կխոսի Մաննը, նրա թրեյնինգներում ներկայացվում են առաջին անգամ: Ամենակարևոր թեմաներից մեկը, այն է՝ ինչպես վերադարձնել կորցրած հաճախորդին, Մաննի «մենաշնորհն է»,- ընդգծեց նա:

 

Լուսինե Վարդանյանը հատուկ շեշտում է այն փաստը, որ Մաննը ակտիվորեն պրոպոգանդում է հաճախորդակենտրոն մարքեթինգի սկզբունքները: Սա կարևոր թեմա է հենց հայկական բիզնես իրականության համար և կարող է դառնալ շատ բիզնեսների ուժեղ կողմը: «Սիրի՛ր հաճախորդիդ». Ահա սա է Մաննի մեսիջը: Սա ենթադրում է առավելագույն կենտրոնացում հաճախորդի կարիքների ուսումնասիրման, դրանց բավարարման և Ձեզ հետ շփումը մաքսիմալ հարմարավետ դարձնելու վրա: Իհարկե սեմինարի ժամանակ Մաննը կներկայացնի տասնյակ տեխնիկաներ՝ դրան հասնելու համար:

 

Իգոր Մաննի մասին պատմելով, Լուսինե Վարդանյանը նշեց` Մաննն ունի բաց թրեյնինգների 14 թեմա և 3 կորպորատիվ թրեյնինգների թեմա. «Նա բիզնես խորհրդատու է, ում թրեյնինգների թեմաները յուրահատուկ են ու շատ կարևոր: Ոչ ոք չի վարում նմանատիպ թրեյնինգներ: Նա մարքեթինգի մասին գրել է 15 գիրք, և նախկին ԽՍՀՄ տարածքում Մաննը միակն է, ում Ֆիլիպ Կոտլերը հրավիրել է իր սեմինարին ելույթ ունենալու: Նա Ամերիկայի Մարքեթոլոգների ասոցիացիայի միակ ռուս ներկայացուցիչն է»

 

Լուսինեն խորհուրդ տվեց մասնակցել Մաննի սեմինարին հատկապես բիզնեսի սեփականատերերին, ընկերությունների ղեկավարներին, թոփ մենեջերներին, վաճառքի, մարքեթինգի տնօրեններին, մարքեթինգի բաժնի ղեկավարներին, մարքեթինգի մասնագետներին, PR-մասնագետներին:

 

Վարդանյանի խոսքով՝ Իգոր Մաննի մարքեթինգային լուծումները պարզ են, պրակտիկ և արդյունավետ:

 

Սեմինարի ընթացքում դուք կստանաք այս կարևոր հարցերի պատասխանները՝ ինչպե՞ս չկորցնել կարևոր հաճախորդներին, ինչպե՞ս մեծացնել վաճառքներն՝ աշխատելով միայն առկա հաճախորդների հետ, ինչպե՞ս վերադարձնել հեռացածներին և ինչպե՞ս վաստակել ավելին ББДДЧ (ավելի շատ, ավելի արագ, ավելի թանկ, երկարատև, ավելի հաճախ) տեխնոլոգիայով:

 

Նշենք, որ Իգոր Մաննի սեմինարը տեղի կունենա հունիսի 10-ին և կտևի մեկ օր` 09:30-19:00-ը, իհարկե՝ սուրճի և ճաշի ընդմիջումներով: