ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում մասնավորապես ասվում է.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Վահան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Նշենք, որ Վահան Մարտիրոսյանը դեռևս 2016թ. հոկտեմբերի 6-ին նշանակվել էր նախարար, երբ վարչապետի պաշտոնը վստահվել էր Կարեն Կարապետյանին, ասել է թե, Վահան Մարտիրոսյանը գործադիրում հենց Կարապետյանի կադրն է: