Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հետաքննությունը շուտով կավարտվի և ձեռք բերված փաստերը կքննի Բաքվի դատարանը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով Լապշինի փաստաբան Էդուրադ Չերնիին, ով հանդիպել է իր պաշտպանյալի հետ:

 


Էդուարդ Չերնիի խոսքով՝ հետաքննությամբ ձեռք բերված փաստերը մայիսի 30-ին կներկայացվեն դատարան:

 


Փաստաբանը նաև հավելել է, որ Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակն այս պահին գտնվում է բավարար վիճակում, թեև վերջինս շարունակում է բուժում ստանալ:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգերն Արցախի վերաբերյալ իր կատարած գրառման համար ձերբակալվեց և արտահանձնվեց Բաքվին, որտեղ էլ այս պահին շարունակվում է նրա բուժումը: