ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հայտարարության մեջ նշվում է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, որի նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

 


Նշված է, որ այս գործով ձերբակալվել են մաքսային բրոքերային ծառայություն իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի «Բավրա» մաքսակետի պետը: Անուններ չկան: Nyut.am-ի տվյալներով՝ ձերբակալվածը Երեմ Ջիվանի Մարգարյանն է, ով մինչև երեկ զբաղեցնում էր «Բավրայի» մաքսապետի պաշտոնը: Երեմ Մարգարյանը համակարգում աշխատում է ավելի քան 20 տարի: Նրան ձերբակալել են ապրանքը մաքսային արժեքից ավելի էժան մաքսազերծելու, ապրանքների տերերից կաշառք ստանալու կոնկրետ գործով: