«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատային: Այս մասին գրում է Marca-ն:

Ինչպես արդեն հայտնի է, իսպանական ակումբը հետաքրքրված է մանչեսթերյան թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ծառայություններով: Ակումբներն այս հարցը քննարկել են:

Պորտուգալացի մասնագետը ցանկանում է գործարքի մեջ ընգրկել նաև Մորատային: Մոուրինյուն մադրիդցիներին երկու տարբերակ է առաջարկում. վճարել Դե խեայի համար 75 մլն եվրո, կամ վճարել 25 մլն եվրո և տալ Մորատայի տրանսֆերային իրավունքը:

Ավելի վաղ տեղեկացվում էր` «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համոզված է, որ Մորատան կմնա մադրիդյան թիմում: