ԱՄՆ-ը վճռականապես աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ասված է Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իլհամ Ալիևին ուղարկված նամակում, հայտնում է rusarminfo.ru-ն:

Թրամփի նամակում ասվում է․ «Ադրբեջանը հանդիսանում է ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերը: Մեր ընդհանուր ջանքերը ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին և գլոբալ անվտանգության ամրացմանը: Մենք Ադրբեջանի ժողովրդի կողքին ենք, հավատարիմ ենք հարաբերությունների ամրապնդմանը անվտանգության, տնտեսական համագործակցության և ժողովրդավարական սկզբունքների ոլորտում»:

Նամակի վերջում նշվում է, որ «ԱՄՆ-ը նաև վճռականորեն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Իլհամ Ալիևն իր հերթին, ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային տոնի պատվին պաշտոնական ընդունելությանը, հայտարարել է, որ Բաքուն ոչ մի միլիմետր չի զիջի իր դիրքերը բանակցություններում, քանի որ «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ի սկզբանե ադրբեջանական տարածք, իսկ ժամանակակից Հայաստանը ստեղծվել է Ադրբեջանի տարածքներում»: