«Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ թվային օրակարգի գաղափարը». Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՌԴ Կազան քաղաքում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով:

 

Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն ամեն անգամ հայտարարում է, որ այս հարթակը հետաքրքիր է, հեռանկարային և կարևոր մեր երկրի, մեր տնտեսության զարգացման համար: Կցանկանայի առանձնացնել մի շարք առանցքային հարցեր, որոնք այսօր նեղ կազմով քննարկել ենք.

 

Երկրորդը խոչընդոտների և արգելքների վերացման ուղղությամբ փոխգործակցությունն է: Այսօր մեզ ներկայացվեց վերլուծություն այն մասին, թե որտեղ ինչը կատարված չէ: Հայկական կողմը հայտարարել է, որ մեզ մոտ արձանագրված թերություններն առաջիկայում կվերացվեն: Այդ ուղղությամբ աշխատանքը շատ օգտակար է, քանի որ այն իրականում լավ դիվերսիֆիկացնում է մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունները:

 

Մենք կողմ ենք ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում նախանշված աշխատանքների ընթացակարգի ընդունմանը և արդեն հանձնաժողովին առաջարկություններ ենք ուղարկել գիտահետազոտական աշխատանքների թեմաների վերաբերյալ՝ համապատասխան երկամյա պլանի մեջ ընդգրկելու նպատակով:

 

Այսօրվա օրակարգում կցանկանայի առանձնացնել նաև «միասնական պատուհանի» հարցը: Կարծում եմ՝ բավական հետաքրքիր գործիք է: Մենք որոշակի փորձ ենք կուտակել, այն դեռևս համակարգված չէ, բայց մի շարք ուղղություններով բավական առաջ ենք գնացել»:

 

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը քննարկել են տնտեսության, մաքսային, արդյունաբերության և ագրոարդյունաբերության ոլորտներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ ԵԱՏՄ ներքին շուկայում սահմանափակումների վերացման միջոցառումների ծրագրի, անդամ երկրների կողմից արդյունաբերական ապրանքների մասով տրվող հատուկ սուբսիդիաները ԵԱՏՀ հետ կամավոր կերպով համաձայնեցնելու և դրանց տրամադրման հետ կապված վարույթներ անցկացնելու կարգի, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «միասնական պատուհանի» մեխանիզմի զարգացման, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման կարգի, 2016 թ. ԵԱՏՀ որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատականի մոնիթորինգի մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության վերաբերյալ և այլն: