Shamshyan.com-ը գրում է.

 

 

 Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը 15:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 AԼ 161 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հովտաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհի հսկայական ցուցանակի մեջ: 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկրարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի և խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ամբողջությամբ կարդացեք՝ ԱՅՍՏԵՂ: