Մայիսի 29-ը նշվում է որպես Խաղաղապահների միջազգային օր:
ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն ամփոփելով հայ խաղաղախահների անցած ուղին, ձեռքբերումներն ու արձանագրած հաջողությունները, նշում է, որ ՀՀ-ն որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ պատրաստակամությոն է հայտնել մասնակցել միջազգային խաղաղապահ առաքելությանը և ստեղծված խաղաղապահ բրիգադը 2007 թվականից առ այսօր իր հրամանատարությամբ մարտական պատրաստություն է իրականացնում:
ԸՍՏ ՊՆ պաշտոնյայի՝ խաղաղապահ բրիգադը մասնակցում է ՀՀ ԶՈՒ բոլոր խնդիրների կատարմանը և իրականացվող լրացուցիչ վարժանքների շնորհիվ իրականացնում են նաև խաղաղապահ առաքելություն արտասահմանյան զորամասերում և ՆԱՏՕ-ում՝ ՄԱԿ-ի պահանջներին համապատասխան:
Խոսելով հայ խաղաղապահների առաքելությունների մասին Արթուր Սիմոնյանը նշեց, որ հայ խաղաղապահները այս պահին իրականացնում են Կոսովոյի օդանավակայանի անվտանգությունը, մյուս առաքելությունը եղել է Իրաքում, որտեղ ծառայություն է իրակականացրել 368 հայ խաղաղապահ:՞՞2012 թվականից հայ խաղաղապահները տեղափոխվել են քաբուլ և իրականացնում են այդ տարածքի անցագրային կետերի անվտանգությունը, քանի որ հենց արնցագրային կետերում են գործում մահապարտները: Նշեմ, որ մեր զինծառայողները երկու տեռորիստների են հայտնաբերել քունդուզի օդանավակայանի տարածքում, որտեղ պետք է ժամանեին օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաններ՛՛:
Արթուր Սիմոնյանը հավելեց, նաև, որ հայ խաղաղապահները պատրաստվում են Գերմանիայում և Ղազախստանում մասնակցել բազմազգ զորավարժությանը, իսկ Հայաստանում կմասնակցեն խաղաղապահության թեմայով լայնամասշտաբ զորավարժությանը:
Գեներալ-մայորի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները ցանկություն են հայտնել մեծացնել մեր գումարտակների թիվը և այս պահին սպասում ենք մեր բրգադների տեխնիկական հագեցվածությանը, որից հետո մենք ավելի մեծ քանակով խաղաղպահներ կունենանք: ՞՞Լիբանանում անգամ իտալացի գեներալներն են պատմում հայ խաղաղպահների արիական ոգու մասին, անգամ մի անգամ իտալացի գեներալը նշել էր, որ կուզենար որ իր հրամանատաությամբ նման զինվորներ լինեին՞՞:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ իրենց խիզախության և պրոֆեսիանոլօզմի համար հայ խաղաղապահներին անգամ շռայլ պարգևատրումների են արժանացրել ամենաժլատ համարվոոող գերմանացիներիը: ՞՞Մենք յուրհատուկ ազգ ենք և մեր զինծառայողները արտասահմանում մեր ազգի դեսպաններն են, անգամ օտար աշխարհում պարել են Բերդ պարը և օտարներին մեր մշակույթը ներկայացրել՞՛: