Մայիսի 29-ին Սոչիում կայացավ Մ-16 հավաքականների միջև միջազգային մրցաշարի առաջին հանդիպումը Հայաստանի և Տաջիկստանի Մ-16 թիմերի միջև: Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:

Մեկ գոլի հեղինակ դարձավ Արամ Քոլոզյանը, ևս երկու գոլ խփեց Նարեկ Գրիգորյանը: